Անմահ հերոս Գարիկ Վարդանյան

Գարիկ Վարդանյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 30-ին՝ Արարատի մարզի Այգեստան գյուղում: Սովորել է տեղի դպրոցում ու 2014 թվականին ավարտել: Ցանկություն է ունեցել ծառայությունից հետո շարունակել ուսումը:
Հարազատները հիշում են, որ Գարիկը շատ բարի, նվիրված ու լավ անձնավորություն էր, ում հետ երբեք ոչ ոք չէր ձանձրանա:
2015 թվականի հունվարի 17-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունիի N պաշտպանական զորամասերից մեկում:
2016 դեկտեմբերի 29-ի՝ լույս 30-ի գիշերը, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով՝ թշնամու գնդակից ծանր վիրավորվում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը։ Օրեր շարունակ Գարիկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր, ցավոք՝ 2017 թվականի հունվարի 15-ի երեկոյան Գարիկը մահացել է:
Գարիկը մասնակցել է 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններին։ Գարիկը վիրավորում է ստացել իր իսկ ծննդյան օրը, իսկ հոգեհանգստի օրը ՝ լրանում էր նրա ծառայության երկու տարին։
Գարիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով:
Այն դպրոցում որտեղ սովորել է Գարիկը, դասասենյակներից մեկն անվանակոչվել է իրենց սանի անունով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: