Մի շարք բարձրաստիճան սպաների շնորհվել են գեներալ-մայորի կոչումներ

Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով. հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանին շնորհվել է բժշկական ծառայության գեներալ-մայորի զինվորական կոչում,
3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:



