«Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի նպատակն էր բարձրացնել զինծառայողների ռազմահայրենասիրական ոգին, նպաստել ազգային ինքնագիտակցության բարձրացմանը և բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, ինչպես նաև հարստացնել գիտելիքները տեղեկատվական անվտանգության ոլորտում: Այդ նպատակով «Հանուն հայ զինվորի» ՀԿ անդամները եղել են ԱՀ ՊԲ 4 զորամասերում՝ անցկացրել մշակութային միջոցառումներ և տեղեկատվական անվտանգության վերաբերյալ թեստավորումներ:
Ծրագրի ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի զինվորներ և բարձրաստիճան զինվորականներ՝ «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար։ Իսկ ՀԿ-ն ստացավ պատվոգիր պաշտպանական շրջանի հրամանատարի կողմից՝ զորմասերում մշտապես նման ծրագրեր իրականացնելու համար:
Օժանդակության կարգով զորամասերին հանձնվեց տեսահսկման սարքավորում՝ դիրքերում դիրտարկումներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ջրի ուսապարկեր, սպորտային շապիկներ և գնդակներ:
Ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում համագործակցություն է եղել․
- ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության,
- ՀՀ պաշտպանության նախարարության,
- Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի,
- ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի,
- «Լեգիտիմուս» ՍՊԸ-ի,
- Combat և Max-Kar զինվորական խանութների,
«Royal Armenia» ընկերություն, - Mybookstore առցանց գրախանութի,
- «Շամշյան մեդիա» ՍՊԸ-ի` shamshyan.comկայքի,
- ditaket.am կայքի,