Ազգ-Բանակ 2018

«Ազգ-բանակ 2018» ծրագիրը Հանուն հայ զինվորի ՀԿ կողմից կազմակերպված մեծամասշտաբ ծրագրերից մեկն է:

Ծրագրի նպատակն էր ամրապնդել բանակ-հասարակություն և քաղաքացի-զինվոր կապը՝ կարևորելով երիտասարդների մշտական տեղեկացվածությունը, շփումը զինվորների և զինվորականության հետ։  Հենց այդ էր պատճառը, որ «Ազգ-Բանակ-2018» ծրագրի շրջանակներում  Հանուն հայ զինվորի  ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության անդամները օգոստոսի 25-ից  գտնվում էին Արցախի հանրապետության ՊԲ զորամասերում։

Այնտեղ մի խումբ նորակոչիկ զինվորների հետ անցկացվում էին սեմինար պարապմունքներ` համացանցից անվտանգ օգտվելու և այդ ոլորտում հակառակորդի ոտնձգություններից պաշտպանվելու կանոնների ու հնարքների վերաբերյալ:

Սույն ծրագիրը  ֆինանսավորվել է ՀՀ սպորտի և երիտասարության հարցերի նախարարության՝ Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից:

Ծրագրի իրականացմանն աակցել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը։ Վերջինս ապահովել է ՀԿ անդամների տեղափոխումն Արցախ։