Ջրի ուսապարկ Թալիշի դիրքապահներին
2019թ.-ի ամռանը Հանուն հայ զինվորի ՀԿ-ն իրականացրեց «Ջրի ուսապարկ Թալիշի դիրքապահներին» ծրագիրը, որի գլխավոր նպատակն էր՝ Թալիշի առանջագիծը հսկող զինվորների ծառայությունն ավելի հարմարավետ դարձնելը:
Հունվարի 28-ից մարտի 15-ը ՀԿ-ի կողմից ազմակերպված դրամահավաք-հանգանակություն շնորհիվ գնվեցին ջրատար ուսապարկեր՝ դաշտային թվային քողարկմամբ, որոնք զինվորները կարող են կրել զրահաբաճկոնի տակից կամ վրայից՝ ըստ անհրաժեշտության:
Դրամահավաքի ընթացքում հավաքված գումարով ու արված զեղչերով՝ պլանավորված նվազագույն 50 հատի փոխարեն հնարավոր եղավ գնել մի քանի անգամ ավելի ուսապարկ(450), իսկ բեռնափոխադրումն անվճար իրականացրեց ՀԿ-ի գործընկեր «Գլոբբինգ» ընկերությունը:
ԱՀ Պաշտպանության բանակի արագ արձագանքման շնորհիվ ձեռք բերվեցին անհրաժեշտ թույլտվությունները, և հունիսի 3-ին ջրի ուսապարկերը հասան առաջնագիծ: