Ջրի ուսապարկ հետախույզներին

«Ջրի ուսապարկ հետախույզներին» ծրագիրը հանդիսանում է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից իրականացվող՝ զինծառայողներին ջրի ուսապարկերով ապահովելուն ուղղված, երկարաժամկետ ծրագրերից մեկը:

Ծրագրի նպատակն է հետախուզական ստորաբաժանումների  զինվորների ծառայությունն ավելի  հարմարավետ դարձնելը:

Ջրի ուսապարկերը գնվել են Չինաստանից, որտեղից  եղել են մոտ 40 տոկոս զեղչեր: Ջրի ուսապարկերից յուրաքանչյուրն արժեցել է 6 ԱՄՆ դոլար:

Բեռների Հայաստան հասնելուն պես՝ ՀԿ-ն ստացել է ԱՀ ՊԲ համաձայնությունը և ջրի ուսապարկերը հասցրել է հետախուզական խմբերին: