Ազգ-Բանակ 2017

«Ազգ-Բանակ 2017»-ը  Հանուն հայ զինվորի ՀԿ-ի կողմից կազմակերպված առաջին մեծամասշտաբ ծրագիրն էր, որն իրականացվեց Արցախի Հանրապետության տարբեր զորամասերում: Այն ֆինանսավորվել է ՀՀ սպորտի և երիտասարության հարցերի նախարարության՝ Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից:

Ծրագիրն իր առջև դրված մի քանի նպատակ է ունեցել. բարձրացնել երիտասարդների հայրենաճանաչությունը, նպաստել «Ազգ-բանակ» մոդելի իրագործմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինվորների շրջանում տեղեկատվական անվտանգության վերաբերյալ գիտելիքների հարստացմանը ու բանակում առկա մի շարք այլ տարբեր խնդիրների վերհանմանը`հնարավոր լուծման տարբերակներով: Նպատակներից էր նաև զինվորի առօրյային ծանոթանալը, մարտական հենակետեր ու դիրքեր այցերը ու որոշակի միջոցներով օժանդակելու զինվորներին ու զորամասերին:

«Ազգ-բանակ 2017» ծրագրի իրականացմանը աջակցել են «Լեգիտիմուս» ՍՊԸ-ն, «Շոփինգ մոլը»-ը, «Այ Պլաստ» ՍՊԸ-ն, «Բազիկյանների արիշտա»-ն, «Վանատուրանց» ՍՊԸ-ն, «Խատուտիկ» մանկական զարգացման կենտրոնը, և «Բյութի Պրոդուկտս» ՍՊԸ-ն: