Վարժական հավաքաների զորակոչված պահեստազորայիններ են դանակահարվել

Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է․ հայտնել է Քննչական կոմիտեն։
Ձեռնարկվում են միջոցներ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկություն առ այն, որ վարժական հավաքների ընթացքում 3 պահեստազորային է դանակահարվել․ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:



