Արտաշես Լենդրոշի Փարսադանյան

Ծնված՝ 1956թ․ ապրիլի 24-ին Երևանում։
Ապրում էր կնոջ, երկու անչափահաս երեխաների և ծնողների հետ Երևանում։
Մասնագիտությունը՝ գինեգործ։
Աշխատում էր Մեղրու շրջանի Ալդարա գյուղում որպես այգեգործ։
Մասնակցել է Մեղրու ինքնապաշտպանական գործողություններին։
Զոհվել է 1989թ․ օգոստոսի 15-ին Մեղրիում՝ մարտական առաջադրանք կատարելիս։
Թաղված է Երևանում՝ զեյթունի գերեզմանոցում։
Ես իմ արտաշեսի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին եմ եղել։
Իմ աշակերտ-որդին միշտ հանդիմանում էր ինձ հայ ժողովրդի փրկության գործում փոքր ու մոծ այլ ազգերի դերի գերագնահատման համար։ Նրա պապերը բնիկ զանգեզուրցիներ են։ Չէր ներում մեզ, որ Զանգեզուրը թողել, եկել ենք Երևան։ Հոգով նա միշտ այնտեղ էր և նպատակ ուներ գնալ և ապրել իր նախնիների հայրենիքում՝ «նորից ծխացնելու Մելիք-Փարսադանյանների ազգի օջախը․․․»։
Ղափանից, իմ ձեռքով տարբեր թփերի ու ծաղիկների արմատներ եմ բերել՝ Արտաշեսիս շիրիմը հարդարելու համար։
Շարժման մեջ էև ամբողջապես։ 1989թ․ մարտի 5-ից հետո մոտ վեց ամիս գտնվում էր Մեղրու շրջանի սահմանամերձ Նոր Բանանց գյուղում, որի ազատագրման երախտավորներից էր։ Անչափ էր ուրախությունը, երբ այդ ազատագրված գյուղը բնակեցվեց Ադրբեջանից փախած հայերով ու վերանվանվեց Նոր Բանանց։ Հայկական շունչն ու ոգին վերականգնվելու համար այդ գյուղում մատուռ էր կառուցել։ Հայկական դպրոց բացելու վերջին աշխատանքներն էր անում։ Հողակտոր էր վերցրել, երազում էր այգի հիմնել այդ տեղում։ Վերջին երկու ամիսը նրա կողքին էինք։ Գիշերը միշտ ուշ էր վերդառնում։ Պատճառաբանում էր, թե իբր ուզում էր նորատունկ այգին ջրել, սակայն ջուր չկա ու չկա․․․
Հավատում էի, տարակուսելով։ Ի՞նչ իմանայինք ինչով էր զբաղվում իրականում։
Աննկարագրելի է կորուստս, վիշտս, նրա համար, որ ընդհատվեցմ որդուս ոչ միայն երիտասարդ կյանքը, այլև հայրենանվեր գործը, որով զբաղվում էր իրականում։
Մայր՝ Արտաշես Փարսադանյանի
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: