Լևոն Ասրիի Ասրյան

Ծնված՝ 1941թ․ նոյեմբերի 14-ին Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղում։
Ապրում էր կնոջ, չորս երեխաների և ծեր հորաքրոջ հետ Կոռնիձորում։
Մասնագիտությունը՝ բանջարաբույծ։
Աշխատում էր Կոռնիձորի կոլտնտեսությունում որպես բանջարաբուծական բրիգադի բրիգադավար։
Գերվել և սպանվել է թշնամու կողմից 1989թ․ նոյեմբերի 22-ին (մորթված, քառատված):
Թաղված է Կոռնիձորի գերեզմանոցում։
Դրսից լսվող կրակոցները սկսել էին հաճախանալ։ Այն կողմից էին կրակում։ Ձեռքերը կխփեր ծնկներին և կկրկներ․ «Լավ, մի զենք չլինե՞ր, որ մարդ առներ ձեռքն ու դուրս գար պաշտպանվեր»։
Ոչ տանը նստել էր կարողանում, ոչ՝ դուրս գալ։ Գյուղում գիշերային հերթապահություն էր սահմանվել։ Առանց զենք էր գնում հերթապահության։ Զենք հետո ճարեց ու էլ տուն էչր մտնում։ Համոզում էինք տանը մնալ, տարիքն էինք հիշեցնում։
_Իմ արյունը մյուսներից ավելի կարմիր չի։
Հետո էլ չէինք փորձում ետ պահել։
Նոյեմբերի 22-ին՝ առավոտ վաղ դուրս եկավ։ Հովվության հերթը իրենն էր ու Մարտուն Ավագյանինը։ Սովորայանի պես հետը հաց դրեցինք։ Երեկոյան չվերադարձավ։
Տարբեր հանդերում նախ մահակը գտանք, հետո լուցկին, ծխախոտը, գլխարկը, հետո հետը դրած հացը․․․
Ոչխարի հետը զինվորական պահակակետի կողքով էին քշել տարել։
Գյուղացիները խնդրեցին թույլ տալ, որ գողացված հոտի հետքերով առաջ գնան, շարունակեն կորածների որոնումները։ Սովետական բանակի զինվորները սպառնացին, որ կկրակեն։
Հետքներն ուճանապարհը տանում էին դեպի ադրբեջանական Մազմազակ գյուղը։
Միայն յոթ օր անց դիակը վերադարձվեց։
Աջ ուսի դաջվածքը՝ անունը, ազգանունը, հայրանունը կտրված հանված էր, գագաթը չկար, ձեռքերը լրիվ այրված էին, աջ թիկունքը՝ ջախջախված։
Խաշտանգված էր անճանաչելի։
Մեծ որդիս դեռ բանակում է ծառայում, հոր մահվան մասին ոչինչ չգիտի, թաքցնում ենք։
Տարելիցին արդեն տանը կլինի, ի՞նչ պետք է ասենք նրան․․․
Այրի՝ Լևոն Ասրյանի
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: