Անմահ հերոսՄիքայել Թորոսյան

Միքայել Արթուրի Թորոսյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 15-ին՝ մայրաքաղաք Երևանում։ Սովորել է Մ.Խորենացու անվան թիվ 143 դպրոցում: 

Իննամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել է Երևանի  Տեխնոպոլի անվան տնտեսագիտական համալսարանի  քոլեջ։ Որոշել էր ծառայությունից հետո ընդունվել համալսարան։

Միքայելը սպոտրով է զբաղվել, բազմաթիվ մեդալներ ու պարգևներ ունի։

Միքայելի քույրը՝ Մերին, մեզ հետ զրույցում հիշում է, որ եղբայրը միշտ իր թիկունքին կանգնած է եղել ու դա իրեն անսահաման ապահովություն է տվել։ Քրոջ խոսքով՝ Միքայելը շատ ընկերասեր էր, մեծ շրջապատ ուներ ու բոլորը նրան շատ էին սիրում։

2015 թվականին Միքայելը զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության  Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Հադրութի շրջանի զորամասերից մեկում:

Ծառայության ընթացքում Միքայելը մշտապես աչքի է ընկել զգոնությամբ, կարգապահությամբ։

2015 թվականի նոյեմբերի 12-ին՝ մարտական հետակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում  են ստացել ժամկետային զինառայողներ Միքայել Արթուրի Թորոսյանը և  Վահե Վարդգեսի Վանոյանը։

Հարազատները պատմում են, որ Միքայելի մեջ անսահման բարություն կար, շատ խղճով էր, շրջապատում սիրված ու հարգված։

Միքայել Թորոսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան