Հարություն Մկրտչի Մուրադյան(Գդլյան)

Ծնված՝ 1959թ․ օգոստոսի 31-ին Երևանում։
Ապրում էր թոշակառու ծնողների և կնոջ հետ (5 ամսվա ամուսնացած) Երևանում։
Մասնագիտությունը՝ ներկարար։
Աշխատում էր 26 կոմիսարների շրջանի շինվերանորոգման գրասենյակում որպես ներկարար։
Մասնակցել է Ջնաբերդի, Կոռնիձորի, Երասխի, Վայքի, Նոյեմբերյանի պաշտպանությունը։
Զոհվել է 1990թ․ օգոստոսի 19-ին թշնամու գնդակից, Նոյեմբերյանի պաշտպանության ժամանակ՝ մարտական առաջադրանք կատարելիս։
Թաղված է Եռաբլուրի եղբայրական գերեզմանոցում։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: