Էդուարդ (Սաշա) Իվանի Ալեքսանյան

Ծնված՝ 1934թ․ մայիսի 25-ին Հադրութի շրջանի Ջրաբերդ գյուղում։

Ապրում էր կնոջ և դստեր հետ Ջրաբերդում։

Մասնագիտությունը՝ վարորդ։

Աշխատում էր գյուղի պետական տնտեսությունում որպես վարորդ։

Զոհվել է 1991թ․ մայիսի 19-ի գիշերը, երևանում, մայիսի 16-ին, ժամը 10,30-ի սահմաններում տուն ներխուժած օմօնականների ձեռքից դստերն ազատելու ժամանակ ենթարկված դաժան ծեծից և երկրորդ հարկից ցած գցվելուց ստացած կողերի կոտրվածքների, ներքին օրգանների վնասվածքների պատճառով։

Թաղված է Մասիսի շրջանի Խաչպար գյուղի գերեզմանոցում։