Վարդան Հմայակի Հանիսյան

Ծնված՝ 1958թ․ հունվարի 3-ին Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղում։

Ապրում էր կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ Բերդավանում։

Աշխատում էր Նոյեմբերյանի շրջանի ՆԳ բաժնում որպես պարեկապահակային ծառայության վաշտի հրամանատարի օգնական, սերժանտ։

Մասնակցել է շրջանի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ մայիսի 6-ին սովետական բանակի զինվորի գնդակից Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում ծառայողական պարտքը կատարելիս։

Թաղված է Բերդավանի գերեզմանոցում։