Սյունիքում մոլորված անչափահասները վերադարձվել են ՀՀ-ին

Սյունիքում մոլորված անչափահասները վերադարձվել են ՀՀ-ին

Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ. հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել և հայտնվել էին Ադրբեջանի տարածքում։