Հայտնաբերվել է Սմբատ Կիրակոսյանի դին` հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է հայտարարության մեջ։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:



