Արա Լենվելի Եղոյան

Ծնված՝ 1972թ․ հոկտեմբերի 27-ին Երևանում։

Ապրում էր ծնողների հետ Երևանում։

Մասնագիտությունը՝ ավտոփականագործ։

Աշխատում էր Երևանի էլեկտրոշարժիչների գործարանում որպես փականագործ։

Մասնակցել է Երասխի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գետաշենի, Հաթերքի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ հոկտեմբերի 13-ին, Գյումրիում՝ զինվորական մասի մոտ, հատուկ առաջադրանք կատարելիս, սովետական բանակի զինվորի գնդակից։

Թաղված է Արթիկի շրջանի Մանթաշ գյուղի գերեզմանոցում։