Ալեքսանդր Էդուարդի Հայրապետյան

Ծնված՝ 1957թ․ մայիսի 16-ին Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում։

Ապրում էր կնոջ ր երկու անչափահաս երեխաների հետ Ստեփանակերտում։

Մասնագիտությունը՝ վարորդ։

Աշխատում էր ՎԱԶ-ի մարզային կենտրոնում որպես պահեստապետ։

Զոհվել է 1991թ․ սեպտեմբերի 25-ին, ժամը 10-ի սահմաններում, թշնամու «Կամազ» մակնիշի 55-60 ԱԳՏ պետհամարանիշի մեքենայից արձակված կրակահերթից։

Թաղված է Խնածախի գերեզմանոցում։