Վլադիմիր Սոսիկի Շահվերդյան

Ծնված՝ 1956թ․ հուլիսի 24-ին Կապանում։

Ապրում էր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ կապանում։

Մասնագիտությունը՝ կինոմեխանիկ։

Աշխատում էր Կապանի լեռնագործների մշակույթի պալատում որպես կինոմեխանիկ։

1991թ․ սեպտեմբերի 24-ին Կապան-Գորիս ճանապարհին առևանգվել է (կնոջ հետ միասին), տարվել Ղուբաթլույի շրջանի Սեյթազ գյուղը։ Դիակը վերադարձվել է նոյեմբերի 7-ին, ամբողջովին այլանդակված, խոշտանգված, անարգված։

Թաղված է կնոջ հետ միասին, Կապանի շրջանի Բարաբաթում գյուղի գերեզմանոցում։