Մելսիկ Վիլենի Մարտիրոսյան

Ծնված՝ 1962թ․ դեկտեմբերի 22-ին, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։

Ապրում էր կնոջ և երկու անչափահաս երեխաների (երկրորդը՝ Մելսիկը, ծնվեց հոր քառասունքի օրը) հետ Հաթերքում։

Մասնագիտությունը՝ էլեկտրիկ-եռակցող։

Աշխատում էր Սարսանգի հիդրոէլեկտրակայանում որպես պահակ։

Մասնակցել է Մարտակերտի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ սեպտեմբերի 14-ին, Մարտակերտի շրջանի Չափար գյուղի պաշտպանության ժամանակ, թշնամու գնդակից։

Թաղված է Հաթերքի գերեզմանոցում։