Սամվել Աշոտի Վարդանյան

Ծնվել է 1951թ․ նոյեմբերի 2-ին Կարմիրի շրջանի Մարտունի գյուղում։

Ապրում էր կնոջ և հինգ անչափահաս երեխաների հետ Աբովյանի շրջանի Բյուրեղավանում։ 1988թ․-ից ընտանիքով տեղափոխվել էր Արցախի Ասկերանի շրջան։

Մասնագիտությունը՝ երկրաբան։

Նախքան Արցախ տեղափոխվելը աշխատում էր Մասիսի բազայի Բյուրեղավանի մասնաճյուղում որպես էլեկտրիկ։

Մասնակցել է Երասխի, Ոսկեպարի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար գյուղերի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ սեպտեմբերի 14-ին Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղի մոտակա բարձունքի ազատագրման ժամանակ, թշնամու գնդակից։

Թաղված է Բյուրեղավանի գերեզմանոցում։