Բարխուդար Մինասի Գալստյան

Ծնված՝ 1958թ․ հուլիսի 4-ին Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղում։

Ապրում էր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ Շահումյանի շրջանի Մանասաշեն (Ենիքենդ) գյուղում։

Միլիցիայի ավագ լեյտենանտ։

Աշխատում էր Շահումյանի շրջանի ՆԳ բաժնում որպես թաղային տեսուչ։

Մասնակցել է Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի պաշտպանությանը։ Մեկ անգամ տարվել է պատանդ, դիմել փախուստի։

Զոհվել է 1991թ․ նոյեմբերի 4-ին Շահումյանում, Ինջա հետի մոտ, մարտական առաջադրանք կատարելիս, թշնամու գնդակից։

Թաղված է Ղարաչինարի գերեզմանոցում։