Արմեն Ռաֆիկի Սարուխանյան

Ծնված՝ 1968թ․ օգոստոսի 4-ին Նոյեմբերի շրջանի Կոթի գյուղում։

Ապրում էր ծնողնենրի և երկու եղբայրների հետ կոթիում։

Ավարտել է Կիրովականի Սարքաշինական տեխնիկումը։

Աշխատում էր Կոթիում որպես վարորդ։

Զոհվել է 1991թ․ հոկտեմբերի 29-ի ժամը 17 անց 30 րոպեի սահմաններում, գյուղի Աբեյ կոչվող հանդամասում, ադրբեջանական Ալիբեյլի գյուղի կողմից արձակված թշնամու ավտոմատի կրակահերթերից։

Թաղված է Կոթիի գերեզմանոցում։