Յաշա Սարգսի Հայրապետյան

Ծնված՝ 1928թ․ փետրվարի 2-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։

Ապրում էր կնոջ և որդու ընտանիքի հետ՝ Վանքում։

Մասնագիտությունը՝ ֆիզիկոս-մաթեմատիկոս։

Աշխատում էր գյուղի միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ։

Կորել է 1989թ․ սեպտեմբերի 24-ին, դիակը գտտնվել 1989թ․ հոկտեմբերի 19-ին հարևան ադրբեջանական Նարեշտար գյուղի մոտ գլխատված, կացնի բազմաթիվ հարվածներով խոշտանգված։

Թաղված է Վանքի գերեզմանոցում։

․․․Դեռ թարմ էր չլդրանցի Արթուր Առուստամյանի կորստի վերքը։ Թարմ էր ու խոր։ Դեռ չէին չորացել մեր արցունքները նրա կորստի համար, դեռ չէինք հասցրել ընկալել, թե ինչպես կարող էր դա պատահել, դեռ նոր-նոր էինք սկսում հասկանալ, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում կամ ուզում էինք պատկերացնել, դեռ՝․․․ երբ ․․․

Ի՞նչ էր կատարովում։ Սով էր։ Շրջափակում։ Ահաբեկում։ Մոլորություն։ Խաբկանք։ Ստորաքարշ ղեկավարների դաժանություն։

Իբր յոթանասուն տարի ազատ էինք ապրել, հիմա էլ որոշել էին էթներիցս բերել մեր «անհնազանդությունը»։ Էլ չգիտեին, որ պատրաստ ենք սովամահ լինել, բայց ծնկի գալ՝ երբեք։

Վերջանալու վրա էին ալյուրի վերջին կիլոգրամները։ Հայաստանից օգնություն բերող ուղղաթիռներին ընդառաջ վազող կանայք ուրախությունից լաց էին լինում, որ «խոխոց հետի հաց են պիրալ»։

․․․Չլդրանցի Արթուրի կորստիցհետո Յաշայի անհետանալը տագնապի նոր ալիք բարձրացրեց։ Աչքի առաջ ունենալով ամենավատթարը, այնուամենայնիվ, բոլորս մի ներքին հույս էինք փայփայում նրան կենդանի գտնելու։ Չէինք կարծում, որ աշխարհն իրոք այդպես շուռ է եկել, որ հիմա էլանմեղ մարդու վրա ձեռք բարձրացներ «հարևանը»։

Ամբողջ գյուղով էինք փնտրում ու Աստված կանչում, որ գոնե դիակը գտնենք։

Գտանք։ Գյուղից յոթ-ութ կիլոմետր հեռու ադրբեջանական գյուղ տանող ճանապարհին՝ ամբողջողվին խոշտանգված։ Մխիթարվում ու գոհ էինք Աստծուց, որ գոնե դիակը գտանք։

Ինչի՞ ենք հասել․․․

Նրանից հետո շատերը շատ բան հասկացան, և հաշիվ տվեցին իրենք իրենց։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ էր, քան պատկերացնում կամ ուզում էինք պատկերացնել։

Համագյուղացիներ՝ Յաշա Հայրապետյանի