Ադրբեջանական կողմը կրակել է Խոզնավարի ուղղությամբ 

Ադրբեջանական կողմը կրակել է Խոզնավարի ուղղությամբ 

Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։Տուժածներ չկան․ այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։