Էդիկ Վարդանի Տորոզյան

Ծնված՝ 1955թ․ մարտի 4-ին Քաջարանում»

Ապրում էր թոշակառու ծնողների հետ Նոր Հաճնում։

Մասնագիտությունը՝ հիդրոինժեներ։

Աշխատում էր Նոր Հաճնի «Սապֆիր» ա/մ գլխամասային ձեռնարկությունում որպես գծագրական բաժնի պետ։

Զոհվել է 1989թ․ օգոստոսի 8-ին, ինքնաշեն պաշտպանական միջոցի փորձարկման ժամանակ։

Թաղված է Նոր Հաճնի գերեզմանոցում։

․․․Սև ժապավեններով երիզված տասնյակ եռագույն դրոշների հանդիսավոր խոնարհումի տակ հազարավոր հայեր՝ գլխահակ, բայց գլխավերևում բռունցքված ձեռքերով ազգի նահատակին ուղեկցեցին դեպի իր ընտրած անմահություն։

Ով էր ուխտյալը, և ինչում էր նրա առեղծվածային մահվան գաղտնիքը։

Լռակյաց, միշտ լսողի դերում, իր տրամադրող, հազվագյուտ ժպիտով հասուն այրը իր ինքնամփոփ պրպտումներում, վտանգված ազգի միայն փրկությունը տեսնում էր ինքնապաշտպանության «հզոր մեքենայի» ստեղծման մեջ։ Նա իր համեստ գիտելիքներով, բոլորից թաքուն, նպատակամղված գնում էր դեպի այդ նպատակը։ Նպատակամղված․․․ Ընդգծում ենք դա որպես շռնդալից ապտակ կատարվածը քողարկողներին, քանզի նրանք էին, որ Հայկական ոգու ազատաբաղձության ու անկախության ճշմարտությունը քողարկելով, թանձև խավար ստեղծեցին և լուսավոր ազատության հույսը սպանելով՝ դժոխային պայթյունով դուռ բացեցին խավարը չհանդուրժող լուսահոգու առաջ։

Որն է տարբերությունը 1905 թ․ սեձական ռումբի պայթյունից նահատակվապ ՀՀ Դաշնակցության հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի և իր իսկ սարքած ռումբի փորձարկումից մարտիրոսված Էդիկի միջև։

Այն, որ Քրիստափորը իր պարտքը կատարեց և նահատակվեց՝ հարազատ իր կուսակցության դավանանքներին, իսկ Էդիկը՝ իր արյան կանչին։ Իր երկրի ու պետականության տերը դառնալու պայքարով էր ապրում և այսպես էլ գնաց դեպի իր արմատները։

Ժողովրդից ազգ դառնալու ինքնամաքրման գործընթացով ապրող հայը թող խոնարհվի Էդիկի շիրիմի և նրա անմնացորդ նվիրումի բեկորների առաջ։ Եվ թող հին սպարտացիների նման արտասվենք այն զինվորի համար, որ կենդանի է վերադարձել ռազմադաշտից, իսկ նրա ոգին դարձնենք մեզ պատգամ, ապրելու ձև և մեծ խորհուրդ։

Ընկերներ՝ Էդիկ Տորոզյանի