Ալեքսանդր Սամսոնի Շափաղաթյան

Ծնված՝ 1929թ․ նոյեմբերի 24-ին, Սիսիանի շրջանի Վաղատի գյուղում։
Ապրում էր Թոշակառու կնոջ և երեք երեխաների հետ Վաղատիում։
Մասնագիտությունը՝ հյուսն, եռակցող։
Աշխատւմ էր Վաղատիի կոլտնտեսությունում որպես հովիվ։
Զոհվել է 1988թ․ օգոստոսի 18-ին, ժամը 17-ի սահմաններում, Վաղատի և Ադրբեջանական Միքենդ գյուղերի սահմանի վրա, թշնամու գնդակից։ (Խոշտանգվել է, տրորվել ձիու սմբակների տակ)։
Թաղված է Վաղատիի գերեզմանոցում։

Նրա մահը բոլորիս ստիպեց մտածել գյուղի, շրջանի ինքնապաշտպանության մասին։

Նրա մահը լուրջ նախազգուշացում էր։ Նրա մահը ցնցեց շրջանի բնակչությանը։ Տանջամահ էին արել։

Ճանաչված արհեստավոր էր՝ պատշար, ատաղձագործ, եռակցող։ Ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Մեր ու հարևան նաև ադրբեջանաբնակ գյուղերում քիչ տներ կային, որ նա մտած, գործ արած չլիներ, որ նրան չճանաչեին։

         Բոլորս ավելի շատ դրա համար էինք ապշած, որ նրա պես մարդու վրա էին ձեռք բարձրացրել։ Դա նշանակում էր, որ միամտություն է այլևս մոտակա գյուղերի ադրբեջանցիներից «հարևանություն-բարեկամություն», մարդկություն, երախտագիտություն սպասել։ Ամն ինչ սուտ դուրս եկավ։ Եթե ուստա Սաշայի վրա են ձեռք բարձրացրել, այն էլ այդպիսի դաժանությամբ, ուրեմն․․․ Ախր, նրանցից շատերի տունն ինքն էր սարքել, ախր․․․ ուրեմն էլ հեչ մարդկություն չի մնացել․․․

Խեղճ մարդն ո՞ւմ ինչ վնաս էր տվել։

Սարում կոլտնտեսության ոչխարի հոտն էր պահում։ Իրիկնամուտին համագյուղացի ընկերոջ՝ Հայաստանի հետ կամաց-կամաց պատրաստվում էր քշել յայլաները։ Որտեղից-արտեղ հայտնված ադրբեջանցի անասնագողերի մի զինված խումբ հարձկավում, հոտը քշում է դեպի Ադրբեջանի սահման։ Սաշան փորձում է մեն-մենակ դիմադրել։ Ավազակախմբին ավելանում են  ևս վեցը։ Խեղճին սկսում են գազանաբար տանջեկ․ ջարդում են կողերը, ոտքերն ու թևերը։ Նրանցից մեկին, անունը՝ Ջաֆար, անմիջապես հիշում է, ճանաչում։ Նրա երկհարկանի տունն ինքն էր կառուցել իրա յդ ջարդված թևերով․․․

Ջաֆար, տունդ քանդվի․․․

Անիծվածներն անօգնական մարդուն տրորել էին ձիերի սմբակների տակ։

_ Հայաստան, հասի՜ր, Հայաստան, օգնի՜ր, Հայա՜ս․․․ Բութ անօրենները չեն հասկանում, որ մառախուղի մեջ կորած իր գործընկերոջն է կանչում օգնության, ոչ թե հայրենիքին։

Ջաֆար․․․ տմաչդի․հրամայում, հրագրում է, որ կրակեն, սպանեն իր տունը շինողին։

․․․ Տունդ քանդվի․․․ անաղուհաց շանորդի․․․

Օգնության հասածներին Սաշան չի թողնում, ոչ հետապնդեն ավազակախմբին և վերջին շնչում զգուշացնում է․ « Ձեռքներին կարաբին կար»։

Նրա մահը բոլորիս ստիպեց լուրջ մտածել մեր ինքնապաշտպանության մասին։ Տանջամահ էին արել մեր հողում, ու «ձեռքներին էլ կարաբին կար»․․․

Համագյուղացիներ՝ Ալեքսանդր Շափաղաթյանի