Հենրիկ Խորենի Վարդանյան

Ծնված՝ 1941թ․ մարտի 21-ին Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղում։

Ապրում էր կնոջ և երկու երեխաների հետ Երևանում։

Մասնագիտությունը՝ էլեկտրիկ։

Աշխատում էր Երևանի խոշոր պանելային տնաշինության գործարանում որպես էլեկտրափականագործ։

Զոհվել է 1988թ․ Ռինդում՝ ինքնաշեն միջոցներ փորձարկելիս։

Թաղված է Ռինդի գերեզմանոցում։

Նրա ձեռքերը սովոր էին հող ու այգի մշակել, առու փորել, մեխանիկական սարքեր կատարելագործել։ Բազմաթիվ նորարարությունների և գյուտերի հեղինակ էր։ Սումգայիթից հետո վանդակի պատերին զարնվող վիրավոր առյուծի էր նման։ Իր տեղը չէր գտնում, ինչպե՞ս, ո՞նց, բա հետո՞․․․

Հայհոյում էր անարդարությունը, գազանությունը, Մոսկվային։ Ամբողջովին ներամփոփվեց ինքն իր մեջ։ Գիշեր-ցերեկ, ինչ-որ սխեմաների, ծրագրերի, գծագրերի վրա էր աշխատում։ Անգիր գիտեր Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ, Արևնի, Ռինդ գյուղերի տարածքում որից հետո որ քարն է գալիս։ Պնդում էր, որ այդ գյուղերը պետք է կարողանան ինքնուրույն դիմակայել մեր «մեր ոխերիմ բարեկամների եղբայրական հարձակումներին»։

Շատերս դեռ չէինք պատկերացնում իրողությունը, պահը, իսկ նա համոզված էր, գիտեր, որ դեռ ավելի վատ օրեր են գալու, որ բոլորիս հարկավոր է առավել զգոն ու զգաստ լինել, պատրաստ՝ ամեն ինչի, չսպասել, թե երբ կջարդեն մեզանից երևէ մեկի տան դուռը, կամ երբ կհրդեհեն սահմանամերձ առաջին գյուղը։

Շիտակ էր, բարի ու ինքնամփոփ։ Ամբողջովին լծվել էր ինքնաշեն, ինքնապաշտպանական միջոցների ստեղծմանն ու փորձարկմանը, գաղտնի՝ հարազատներից, համագյուղացիներից։ Բայց հզոր պայթուցիկ զենքը, որ ինքն էր ստեղծել, գաղտնապահ չեղավ։

Նրա ձեռքում պայթած ականի ձայնը արփնացրեց և զգացտացրեց համագյուղացիներին, համերկրացիներին։

Ընկերներ՝ Հենրիկ Վարդանյանի