Վարդգես Մարտիրոսի Օհանյան

Ծնված՝ 1935թ․ փետրվարի 15-ին, Գորիսի շրջանի Քարաշեն գյուղում։

Ապրում էր կնոջ հետ(տղան ծառայում էր սովետական բանակում) Քարաշենում։

Մասնագիտությունը՝ վարորդ։

Աշխատում էր Գորիսի շրջկոպում որպես վաճառող-վարորդ։

Զոհվել է 1990թ․ սեպտեմբերի 15-ին, ժամը 9-ի սահմաններում, Քարաշեն-Խնածախ ճանապարհահատվածի 7-րդ կմ-ի հատվածում, ադրբեջանական Մալիբեյ գյուղի կողմից արձակված ավտոմատի կրակահերթից։

Թաղված է Քարաշենի գերեզմանոցում։