Ադրբեջանական 3 արկ ընկել է Իրանի տարածքում

Իրանական Anaj գործակալությունը հայտնել է, որ երեք արկ է ընկել Խոդաֆարին շրջանում։ Արկերի ընկնելու հետևանքով վիրավորում է ստացել մեկ երեխա, վնասվել է 6 տուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը զգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է հայտնվի Իրանի տարածքում։ Ուղերձը Բաքվին էր ուղղված, քանի որ սա առաջին դեպքը չէր, երբ Իրանի տարածքում կրակոցներ են լինում, Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներգրավել հակամարտության մեջ, ամբողջ պատասխանատվությունը գցելով Հայաստանի վրա։

Բացի այդ Իրանի ՀՕՊ-ը խոցել է ադրբեջանական մարտական անօդաչու սահմանամերձ տարածքում։

Իսլամական Հանրապետության զինված ուժերն ու ծանր տեխնիկան արդեն տեղակայված են Արցախի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանանին։

Armlur.am

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ