«Կովկաս 2020»-ի կրակային փուլ. ֆոտոշարք

Ինչպես ավելի վաղ Banak.info-ն տեղեկացրել է, «Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս 2020» միջազգային զորավարժության՝ ՀՀ տարածքում անցկացվող վարժանքի կրակային փուլը:

Հայ-ռուսական միացյալ զորախմբավորան հրամանատար գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ զորավարժությունները սկսել են սեպտեմբերի 21-ին և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 26-ը:
Գեներալի խոսքով, միայն ավարտից հետո, երբ ստորաբաժանումների հրամանատարները զեկույցներ ներկայացնեն, կարող են ամփոփել արդյունքները. «Առայժմ տեսնելով կրակային խոցումը, առանց հաշվելու թիրախային ամբողջ դաշտը, կարծում եմ, որ վատ չի եղել, բայց մինչև իմ աչքով չտեսնեմ, չհամոզվեմ, չեմ կարող գնահատական տալ»:

Ստորև ներկայացնում ենք ֆոտոշարք «Ալագյազ» զորավարժարանից:

Իննա Թումանյան