Մեկնարկեց «Կովկաս 2020» զորավարժության կրակային փուլը. /Տեսանյութ/

Մեկնարկեց «Կովկաս 2020» զորավարժության կրակային փուլը. /Տեսանյութ/

«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս 2020» միջազգային զորավարժության՝ ՀՀ տարածքում անցկացվող վարժանքի կրակային փուլը:

Զորավարժության պայմանական սցենարով՝ սահմանի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր:
Հնարավոր բոլոր միջոցներով՝ հրաձգային, հակաօդային, ավիացիոն, հրետանային,տանկային միջոցները անցել են գործի:

Ըստ Հայ-ռուսական միացյալ զորախմբավորման հրամանատար գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի, զորավարժությունների ընթացքում խաղարկվում են պաշտպանության և հակահարձակման էլեմենտներ, կատարելագործվում է ստորաբաժանումների ղեկավարումը համատեղ խնդիրների կատարման ժամանակ և հստակեցվում է փոխգործակցությունը ռազմական անվտանգության ապահովման առումով.
«Ընդհանուր առմամբ Հայաստանում «Կովկաս -2020» զորավարժություններում ներգրավված է ավելի քան 1500 մարդ և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա՝ մեծամասամբ զրահատեխնիկա»:

Հրամանատարի խոսքով, չի եղել որևէ զինտեխնիկա, որն առաջին անգամ է կիրառվել.
«Ամեն ինչն էլ արդեն փորձարկված է և մենք գիտենք յուրաքանչյուրի մարտական հնարավորությունները»:

Իննա Թումանյան