1․Կազմակերպության կառավարման մարմիններն են Կազմակերպության խորհուրդը, կազմում գտնվող 4 հանձնաժողովները և գործադիր մարմինը` Նախագահը:
1․1 Կազմակերպության կազմում գործում են հետևյալ 4 հանձնաժողովները, որոնք ունեն նախագահ և քարտուղար, որոնց նշանակում է Կազմակերպության նախագահը
1․ Լրատվության և հասարակայնութան հետ կապերի հանձնաժողով
2․ Իրավական հարցերի հանձնաժողով
3․ Գնումների, մատակարարման և տնտեսական հարցերի հանձնաժողով
4․ Մշակույթի հանձնաժողով
1․2 Հանձնաժողովների նախագահները խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Կազմակերպության խորհրդի նիստերին 2.Կազմակերպության ղեկավար և վերահսկող մարմիններն ընտրովի են: Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների Ընդհանուր ժողովն է, որին պատկանում է Կազմակերպության կառավարման և գործունեության հետ կապված ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:
3․ Կազմակերպության Ընդհանուր ժողովը գումարվում է 5 (հինգ) տարին մեկ անգամ: 1․Կազմակերպության Ընդհանուր ժողովի արտահերթ նիստ հրավիրվում է Կազմակերպության Վերստուգողի կամ Կազմակերպության անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի պատճառաբանված գրավոր պահանջով:
2․Կազմակերպության Ընդհանուր ժողովի հրավիրման օրը և նախնական օրակարգը Ընդհանուր ժողովի մասնակիցներին հաղորդվում է ժողովի հրավիրման օրվանից առնվազն 14 օր առաջ:
4․Կազմակերպության Ընդհանուր ժողովը.
1․հաստատում է կազմակերպության կանոնադրությունը և նրանում կատարվող փոփոխությունները, նոր խմբագրությունները:
2․հաստատում է կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները,
3․ընտրում է Կազմակերպության նախագահ՝ 5 (հինգ) տարի ժամկետով․
4․ձևավորում է Կազմակերպության խորհուրդ ՝ 2 տարի ժամկետով,
5․որոշում է կայացնում Կազմակերպության խորհրդի, նախագահի, վերստուգողի հանձնաժողովի գործունեության վաղաժամկետ դադարման մասին,
6․որոշում է կայացնում գույքի փոխանցման կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատման մասին, որոշում է կայացնում Կազմակերպության լուծարման և վերակազմակերպման մասին, բացի դատարանի վճռով վերակազմակերպումից:
7․Կազմակերպության Ընդհանուր ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե ժողովին մասնակցում են կազմակերպության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
8․Բացի Կազմակերպության նախագահին պաշտոնից ազատելու մասին որոշումից, Ընդհանուր ժողովի բոլոր որոշումները ընդունվում են. եթե կողմ է քվեարկել կազմակերպության բոլոր անդամների թվի կեսից ավելին: 9․Կազմակերպության նախագահին պաշտոնից ազատելու մասին որոշումը ընդունվում է, եթե այդ որոշման ընդումնանը կողմ է քվեարկել կազմակերպության բոլոր անդամների թվի ¾-ը:
5․ Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`
1․ Ձևավորվում է Կազմակերպության Ընդհանուր ժողովի կողմից 2 տարի ժամկետով և հանդիսանում է Կազմակերպության ղեկավար մարմինը Ընդհանուր ժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում,
2) քննարկում և որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեության վերաբերյալ,
3) քննարկում և հաստատում է Կազմակերպության Նախագահի ներկայացրած ծրագրերն ու հաշվետվությունները,
4) որոշումներ է կայացնում գույք ձեռք բերելու, օգտագործելու, տնօրինելու վերաբերյալ` անկախ գույքի տեսակներից և չափերից,
5) անհրաժեշտության դեպքում սահմանում է անդամավճար, որոշում է անդամավճարի չափը և գանձման կարգը, ձևավորում կամ լուծարում է ժամանակավոր և մշտական հանձնաժողովներ,
6․ձևավորում կամ լուծարում է ժամանակավոր և մշտական հանձնաժողովներ,
7․նշանակում է վերոհիշյալ հանձնաժողովների նախագահներին, սահմանում վերոհիշյալ հանձնաժողովների պատասխանատվության ոլորտը, ընտրում է Կազմակերպության պատվավոր անդամներ, խորհրդի անդամներից մեկին ընտրում է, որպես խորհրդի քարտուղար,
8․Կազմակերպության Նախագահի ներկայացմամբ հաստատում է Կազմակերպության հաստիքային աշխատողների ցուցակը և դրույքաչափերը,
9․որոշումներ է կայացնում Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ, ներկայացուցչություններ և մասնաճյուղեր, ինչպես նաև հանձնաժողովներ, բաժիններ, աշխատանքային խմբեր, լրատվական միջոցներ ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, նշանակում կամ ընտրում է դրանց ղեկավարներին:
10․ Կազմակերպության Խորհրդի անդամ կարող է ընտրվել Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, ով Ընդհանուր ժողովի նիստում կներկայացնի իր թեկնածությունը:
11․ Կազմակերպության Խորհուրդը իր հերթական նիստը գումարում է շաբաթը մեկ անգամ, որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ նիստը կայացած է համարվում, եթե դրան մասնակցում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը:
12․ Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Կազմակերպության Նախագահի, Վերստուգողի կամ Խորհրդի անդամների ընդհանուր թվի 1/3-ի գրավոր պահանջով:
13․ Կազմակերպության Խորհուրդը կարող է անվստահություն հայտնել Կազմակերպության Նախագահին իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում և նրա հեռացման հարցը քննարկման դնել Ընդհանուր ժողովում, որի համար Վերստուգողը հրավիրվում է Ընդհանուր ժողովի արտահերթ նիստ:
14․Եթե Ընդհանուր ժողովը չի հաստատում Կազմակերպության Խորհրդի որոշումը` Նախագահին հեռացնելու մասին, ապա Խորհուրդը համարվում է լուծարված, և անմիջապես կազմակերպվում են Խորհրդի անդամների նոր ընտրություններ:
5.Կազմակերպության Նախագահը
1.Կազմակերպության Նախագահը. ընտրվում է Կազմակերպության Ընդհանուր ժողովի կողմից` հինգ տարի ժամկետով և ունի վերընտրման իրավունք։ 2․Կազմակերպության նախագահը կարող է ունենալ Խորհրդական և օգնական և Կազմակերպության փոխնախագահ
3․Ղեկավարում է Խորհրդի աշխատանքները, ներկայացնում է Կազմակերպությունը` առանց լիազորագրի, ապահովում է Կազմակերպության Խորհրդի և Ընդհանուր ժողովի որոշումների կատարումը,
4․ղեկավարում և համակարգում է կազմակերպության ներսում և կազմակերպության անունից իրականացվող բոլոր գործընթացները,
5․մշակում և Ընդհանուր ժողովին է ներկայացնում կատարված աշխատանքի մասին հաշվետվությունները,
6․վարում է Ընդհանուր ժողովի և Խորհրդի նիստերը, միանձնյա որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ` բացառությամբ Ընդհանուր ժողովի և Խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերի,
7․իր իրավասության շրջանակներում ստորագրում է հրամաններ, կարգադրություններ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
8․Կազմակերպության անունից վարում է բանակցություններ, կնքում է պայմանագրեր և համաձայնագրեր, ստորագրում Ընդհանուր ժողովի և Խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերը, իրականացնում է Ընդհանուր ժողովի և Խորհրդի կողմից իր վրա դրված այլ լիազորություններ,
9․Նշանակում է Կազմակերպության կազմում գործող հանձնաժողովների նախագահներին:
6.Կազմակերպության Խորհրդի քարտուղարը
1․Կազմակերպության Խորհրդի քարտուղար կարող է լինել խորհրդի ցանկացած անդամ, ով կընտրվի խորհրդի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ։
2․Խորհրդի քարտուղարը պարտավոր է կազմել Խորհրդի բոլոր նիստերի արձանագրությունները և ներկայացնել Կազմակերպության նախագահի հաստատմանը նիստի ավարտից ոչ ուշ քան երկու օրվա ընթացքում,
3․Խորհրդի քարտուղարը կարող է հրաժարվել քարտուղարի պարտականություններից Խորհրդին ուղղված գրավոր դիմումի համաձայն, 4․Խորհրդի քարտուղարի կողմից` իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման դեպքում Խորհուրդը կարող է հեռացնել նրան զբաղեցրած պաշտոնից ։