Անմահ հերոս Ալբերտ Նազարյան

Ալբերտ Էդուարդի Նազարյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Նախնական կրթությունը ստացել է Գյումրու Խրիմյան Հայրիկի անվան թիվ 41 միջնակարգ դպրոցում։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո՝ ընդունվել է Ֆոտոն վարժարանի բնագիտական հոսք։

«Մենք ծանոթացել ենք Ֆոտոն վարժարանում։ Երկուսս էլ ընտրել էինք բնույն հոսքը, մտերմացանք իրար հետ ու սկսեցինք ընկերություն անել։ Նա շատ ընկերասեր էր, կամեցող, շատ հումորով։ Ալբերտը ժպտերես էր, ուրախ, աշխույժ։ Շատ ընդունակ էր ուսման մեջ, սակայն ավելի շատ սիրում էր սպորտով զբաղվել։ Երբ վարժարանը ավարտեցի, մեկ ամիս հետո զորակոչվեցի բանակ ու մեր միջև կապ կար` շփվում էինք հեռախոսազանգերով։ Երբ արդեն ինքն էլ էր զորակոչվել ու պատերազմը սկսվել էր՝ միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է, անհագստանալու կարիք չկա»,-պատմում է ընկերը՝  Սերյոժան։

Այնուհետև Ալբերտն ուսումը շարունակել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ստամատալոգիական ֆակուլտետում։ Բանակ զորակոչվելու համար տեղափոխվել է Գյումրի ու ընդունվել Հայ Բուսակ համալսարանի ստամատոլոգիայի բաժին։ Սովորել է մինչև դեկտեմբեր և հունվարին զորակոչվել է հայկական բանակ։ Ծառայությունն անցկացրել է Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունու շրջանում։ Չորս ամիս անց գնացել  է ուսումնական զորամաս վերապատրաստման, որից երկու ամիս հետո`օգոստոսի 8-ին, հետ  է վերադարձել Արցախ` որպես իրենց վաշտի բուժակ։

«Շատ բանիմաց էր, պարտաճանաչ։ Իմ տեսած ժամանակահատվածում՝ նա վաշտի սանհրահանգիչ էր։ Մարտական գործողությունների ժամանակ մենք իրարից հեռու ենք եղել։ Իմացել եմ, որ շատ զինվորների կյանքեր է փրկել»,-պատմում է ծառայակից ընկերը։

Ալբերտը ծառայությունից շատ գոհ էր, երբեք չէր բողոքում, որովհետև բնավորությամբ հարմարվող ու բարի էր. «Քանի որ ես մասնագիտությամբ դեղագործ էի, ինձանից միշտ խորհուրդ էր վերցնում, թե որ զինվորին ինչպես բուժի։ Ամեն օր գործի գնալիս՝ երեղեցում մոմ էի վառում, հետո խոսում Ալբերտիս հետ։ Սոպտեմբերի 27-ի առավոտյան, երբ իմացա պատերազմը սկսվել է՝ միանգամից զանգեցի Ալբերտին, բայց ինչպես միշտ նա ասաց,  որ ամեն ինչ նորմալ է, հանգիստ է։ Մինչև նոյեմբերի 8-ը տղայիս հետ կապ ունեի։  Նոյեմբերի 3-ին խոսեցինք, ասաց որ երեք օր կապի մեջ չի լինելու ու որ հանկարծ իրեն չզանգենք։ Նոյեմբերի 9-ին,  երբ հրադադար կնքվեց, մենք մտածեցինք, որ վաղը Ալբերտը կզանգի, բայց այդպես էլ զանգ չստացանք ու արդեն նոյեմբերի 11-ին՝ իմացանք,որ զոհվել է»,- պատմում է մայրը` Մարիամը։

Պատերազմական գործողությունների ժամանակ Ալբերտը  առաջնագծից վիրավորներին տարել է թիկունք ու օգնություն ցուցաբերել։

Ալբերտ Նազարյանը զոհվել է 2020 նոյեմբերի 9-ին՝ Ճարտարում։ Նրա աճյունը հանգչում է  Շիրակի պանթեոնում։

Հետմահու պարգևատրվել  է Արցախի Հանրապետության  «Մարտական ծառայություն»  մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան