Անմահ հերոս Կարեն Դավթյան

Կարեն Դավթյանը ծնվել է 1981 թվականի մարտի 16-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Ութամյա կրթությամբ ավարտել է ուսումն ու հետո չի շարունակել, քանի որ մշտապես տարբեր աշխատանքներ է կատարել՝ ընտանիքին օգնելու համար։
1999-2001 թվականների ծառայել է հայկական բանակում։
Պարտադիր զինվորական ծառայության ժամանակ Կարենն աչքի է ընկել իր որակական հատկանիշներով և լավ ծառայությամբ, որի արդյունքում պարգևատրվել է մեդալով և մի շարք պատվոգրերով։
2005 թվականին Կարենը կրկին վերադարձել է հայկական բանակի շարքեր, այս անգամ՝ որպես պայմանագրային զինծառայող, Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Քարվաճառի պաշտպանական շրջանում։
2014 թվականին Կարենն ընտանիք է կազմել, ունի մեկ աղջիկ և մեկ որդի։ Երազում էր իր երեխաներին՝ իրենց նպատակին հասցնել․ ուզում էր, որ որդին լողորդ դառնա, աղջիկը՝ պարուհի։
Կարենի կինը հիշում է, որ ամուսինը՝ ընտանիքի կարիքները հոգալու համար, ծառայության հետ համատեղում էր նաև այլ աշխատանքներ։ Երկուսն էլ մեծ սիրով էր կատարում, բայց ծառայությանն առանձնահատուկ ջերմությամբ էր վերաբերվում։ Դա ուղղակի աշխատանք չէր իր համար։
Պայմանագրային ծառայության ժամանակ ևս Կարենը՝ որպես լավագույն գնդացրորդ, արժանացել է բազմաթիվ պարգևների։
2016 թվականի ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ։ Կարենը ևս մարտական դիրքերում էր, հսկում էր հայրենիքի սահմանները։
Ապրիլի 5-ին՝ Կարենն ու իր ընկերները, առաջադրանք են ստացել Օմարի լեռներից հասնել Թալիշ՝ օգնելու տղերքին, սակայն դժբախտ պատահարի՝ ձյան արտահոսքի հետևանքով, Կարենը մահացել է։
Տասներեք տարի ծառայելով բանակում՝ Կարենը ոչ մի րոպե չի մտածել թողնել ծառայությունն ու ապրել այլ կյանքով, քանի որ հայրենիքը նրա մեջ, իսկ ինքը՝ իրեն հարազատ դարձած Օմարի լեռներում։
Կարեն Պարգևի Դավթյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով։
Կարենի կինը՝ Մարինեն, ամուսնուն բնութագրում է նշելով, որ նա շատ զուսպ ու համեստ էր, աշխատասեր, ընկերասեր, լավ ամուսին ու լավ զավակ ծնողների համար։ Կարենը ցանկացած դժվարություն ու խնդիր լուծում էր միայնակ, ընտանիքին զերծ պահելով՝ ավելորդ լարվածություններից։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: