Անմահ հերոս Գոռ Օհանյան

Գոռ Օհանյանը ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 24-ին՝ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում։ Տեղի դպրոցն ավարտելուց հետո՝ 2009-2013 թվականներին, սովորել է Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն ավարտելուց հետո անցել է ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում՝ որպես ավագ լեյտենանտ, հրաձգային վաշտի հրամանատար:
Գոռին հիշում են՝ որպես բարի ու ընկերասեր մարդու, հայրենասեր էր շատ, սիրում էր իր գործն ու իր զինվորներին։
2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի դիվերսիոն ներթափանցումը կասեցնելիս՝ նռնականետով կրակ վարելու արդյունքում, Գոռ Վահանի Օհանյանը վիրավորվել է ու հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել։
Գոռ Վահանի Օհանյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ -ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: