Անմահ հերոս Գևորգ Հարությունյան

Գևորգ Հարությունյանը ծնվել է 1996 թվականի նոյմբերի 8-ին՝ Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 127 դպրոցում, ավարտել՝ 2013 թվականին։ Սիրում էր խահարարությամբ զբաղվել, սովորել էր ու աշխատում էր՝ որպես խոհարար։
Գևորգի մայրը՝ Անահիտը, հիշում է, որ որդին շատ ընկերասեր էր, լուսավոր, ժպտերես, հումորով, շատ տաղանդներ ուներ, երկար տարիներ պարի է հաճախել։
Գևորգի կյանքում առանձնահատուկ տեղ ունեին իր ընկերները, շատ ընկերասեր էր, իր կյանքը պատրաստ էր տալ նրանց համար։
2015 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Ասկերանի զորամասերից մեկում։ Կոչումով կրտսեր սերժանտ էր։
Գևորգը ծառայության ընթացքում մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին, աչքի ընկել իր խիզախությամբ։
2016 թվականի օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ ականի պայթյունից մահացել է Գևորգ Արթուրի Հարությունյանը:
Գևորգը տան միակ զավակն էր, քանզի նրա զոհվելուց հետո՝ ծնողները, բալիկ են լույս աշխարհ բերել և անվանակոչել են իրենց զոհված որդու՝ Գևորգի անունով։
Գևորգ Արթուրի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: