Անմահ հերոս Սերգեյ Դանղյան

Սերգեյ Դանղյանը ծնվել է 1957 թվականին Սիսիանի Շաղատ գյուղում: Սովորել ու ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որից հետո Գորիսի պոլիտեխնիկումը: Երկար տարիներ աշխատել է որպես վարորդ:

Դեռ 90-ականներին կամավոր մասնակցել է Արցախյան ազատամարտին: Իր կարևոր ներդրման համար պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» մեդալով, «Սիսական գունդ 20» կրծքանշանով, «Երդվյալ ազատամարտիկ» միության անդամ էր։

2016 թվականի ապրիլին Սիսիանի կամավորականների ջոկատի  հետ մեկնել է առաջնագիծ՝ նորից կռվելու ու պայքարելու համար։ Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում Սիսիանի կամավորական ջոկատի ավտոբուսը ենթարկվել է ռմբակոծության, որի հետևանքով ջոկատի բոլոր անդամները զոհվել են։ Սիսիանի կամավորականների ջոկատի զոհված բոլոր անդամները մասնակցել էին Արցախյան առաջին պատերազմին՝ Սեդրակ Ասրյան, Սերգեյ Դանղյան, Արմեն Հովհաննիսյան, Դավիթ Սարգսյան, Կարո Համբարձումյան, Եղիշե Նիկալյան, Էդուարդ Ալեքսանյան, Արմեն Բեգլարյան և Մայիս Միրզոյան:

Սերգեյ Դանղյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան