Անմահ հերոս Արմեն Բեգլարյան

Արմեն Բեգլարյանը ծնվել է 1973 թվականի ապրիլի 10-ին, Սյունիզի մարզի Ախթալա գյուղում։ Գյուղի ութնամյա դպրոցն ավարտելուց հետո սովորել է Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
1990-1991 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1992 թվականին ուսումը կիսատ թողնելով մեկնել էր Արցախ (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից), մասնակցել Հադրութի և Մարտակերտի մարտական գործողություններին, եղել է «Սիսական» ջոկատ անդամ:
2005-2008, 2012-2016 թվականներին եղել է Ախլաթյանի համայնքի ղեկավար։ 2008-2012 թվականներին աշխատել է Տոլորսի ջրամբարի պատնեշի պահպանության և հսկողության տեղամասում:
2016 թվականի ապրիլին Սիսիանի կամավորականների ջոկատի հետ մեկնել էր առաջնագիծ։ Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում Սիսիանի կամավորական ջոկատի ավտոբուսը ենթարկվել է ռմբակոծության, որի հետևանքով ջոկատի բոլոր անդամները զոհվել են։ Սիսիանի կամավորականների ջոկատի զոհված բոլոր անդամները մասնակցել էին Արցախյան առաջին պատերազմին՝ Սեդրակ Ասրյան, Սերգեյ Դանղյան, Արմեն Հովհաննիսյան, Դավիթ Սարգսյան, Կարո Համբարձումյան, Եղիշե Նիկալյան, Էդուարդ Ալեքսանյան, Արմեն Բեգլարյան և Մայիս Միրզոյան:
Արմեն Մինասի Բեգլարյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: