Անմահ հերոս Էդուարդ Ալեքսանյան

Էդուարդ Ալեքսանյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 16-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ 1974-76 թվականներին ծառայել էր Խորհրդային բանակում:

1988-1992 թվականներին կամավոր մասնակցել է Սիսիանի շրջանի պաշտպանությանը: Մասնակցել է Բերձորի (Լաչինի) մարդասիրական միջանցքի պաշտպանության գործողություններին, Վարանդայի, Հորադիզի, Քաշաթաղի շրջանի մարտական գործողություններին։ 1992 թվականին  ծառայության է անցել ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերում: Լավ ծառայության համար արժանացել էր մի շարք խրախուսանքների, շնորհակալագրերի ու պատվոգրերի:

2006 թվականին մայորի կոչումով անցել էր զինվորական կենսաթոշակի։ 2016 թվականի ապրիլին Սիսիանի կամավորականների ջոկատի  հետ մեկնել է առաջնագիծ։ Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում Սիսիանի կամավորական ջոկատի ավտոբուսը ենթարկվել է ռմբակոծության, որի հետևանքով ջոկատի բոլոր անդամները զոհվել են։ Սիսիանի կամավորականների ջոկատի զոհված բոլոր անդամները մասնակցել էին Արցախյան առաջին պատերազմին՝ Սեդրակ Ասրյան, Սերգեյ Դանղյան, Արմեն Հովհաննիսյան, Դավիթ Սարգսյան, Կարո Համբարձումյան, Եղիշե Նիկալյան, Էդուարդ Ալեքսանյան, Արմեն Բեգլարյան և Մայիս Միրզոյան:

Էդուարդ Յուրիկի Ալեքսանյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան