Անմահ հերոս Սուրեն Փիլոսյան
Հայրենիքի պաշտպանության գործում անմահացած Սուրեն Խաչիկի Փիլոսյանը ծնվել է 1995 թվականի մարտի 19-ին՝ Լոռու մարզի Սպիտակի շրջանի Սարահարթ գյուղում։
2013 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպավցած է Ադրբեջանի կողմից) Հադրութի շրջանի զորամասերից մեկում։ Ծառայության ընթացքում Սուրենը բազմիցս արժանացել է խրախուսանքների՝ բարեխիղճ ծառայության համար ու զորամասի կողմից ընտանիքը շնորհակալական նամակ է ստացել։
Սուրենը համեստ ու զուսպ երիտասարդ էր` նվիրված իր ընտանիքին ու հարազատներին, անչափ սիրված իրեն ճանաչողների կողմից։
2015 թվականի հունվարի 19-ի` լույս 20-ի գիշերը, արցախա-ադրբեջանական շփման ուղղություններից մեկ վրա հակառակորդը ձեռնարկել է մի քանի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են ՊԲ-ի կողմից և հակառակորդը կորուստներ տալով հետ էր շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմի գործողությունների ընթացքում զոհվել է Սուրեն Փիլոսյանը։
Հայրենի գյուղի դպրոցում, որտեղ սովորել է Սուրենը, նրա անունը կրող դասասենյակ է բացվել։ Սուրենը հուղարկավորված է հայրենի գյուղում։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: