Անմահ հերոս Սիմոն Ճավռշյան

Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը ծնվել է 1996 թվականի հունիսի 19-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում: 2014 թվականին զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է ադրբեջանի կողմից) Հադրութի շրջանի զորամասերից մեկում։

Երբ Սիմոնը ծառայության է անցել, նրա ավագ եղբայրը ևս ծառայության մեջ է եղել Տավուշի մարզում։ Ընտանիքի համար միաժամանակ շատ դժվար է եղել երկու զավակներին ծառայության ուղարկելը։

2016 թվականի փետրվարի 5-ի գիշերը՝ ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:

Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահների կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալներով:

Գյուղի դպրոցում, որտեղ սովորել է Սիմոնը, «փառքի անկյուն» է բացվել՝ ի հիշատակ հարազատ սանի։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։