Անմահ հերոս Արշակ Հարությունյան

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Արշակ Հարությունյանը ծնվել է 1995 թվականի մարտի 15 ՌԴ-ում, ընտանիքը տարիներ անց վերադարձել է Հայաստան։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թիվ 9 Արհեստագործական ուսումնարան` խոհարարության բաժինը:
Փոքր տարիքից սպորտով է զբաղվել, սիրել է զինվորականների հետ շփվել ու ծանոթանալ նրանց աշխատելաոճին:
2013 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում, որպես հետախույզ:
2015 թվականի մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին հետ նահանջել։
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.), Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), իսկ օրեր անց զինվորական հոսպիտալում մահացել է դիվերսիան կանխելու ժամանակ ծանր վիրավորում ստացած Սամվել Սասունի Հակոբյանը (1995թ.)։
Արշակ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: