Աշոտ Ալեքսանդրի Հակոբյան

Ծնված՝ 1961թ․ սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտում։

Ապրում էր մոր և երեք անչափահաս երեխաների հետ Ստեփանակերտում։

Մասնագիտությունը՝ վարորդ։

Աշխատում էր Ստեփանակերտի կապի բաժանմունքում որպես վարորդ։

Զոհվել է 1991թ․ դեկտեմբերի 2-ին, ժամը 14։30 սահմաններում, Շուշվա կողմից Ստեփանակերտի հրթիռակոծման ժամանակ, իր տան մեջ։

Թաղված է Ստեփանակերտի գերեզմանոցում։