Արամայիս Արշակի Ավագյան

Ծնված՝ 1940թ․ մայիսի 6-ին Գետաշենում։

Ապրում էր կնոջ և երեք երեխաների հետ Գետաշենում։

Մասնագիտությունը՝ հյուսն։

Աշխատում էր Գետաշենի կենցաղի կոմբինատում, այնուհետև Սպիտակում որպես հյուսն։

Զոհվել է 1991թ․ ապրիլի 30-ին, ժամը 10-ի սահմաններում, Գետաշենում, թշնամու գնդակից, իր տնամերձ հողամասում, գյուղի բռնի տեղահանման ժամանակ։

Թաղված է Գետաշենում, իր տնամերձ հողամասում։