Գուրգեն Արտուշի Ղալեչյան

Ծնված՝ 1926թ․ մայիսի 1-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղում։

Ապրում էր կնոջ և դստեր ընտանիքի հետ միասին Մառնեուլի շրջանի Շուլավեր գյուղում։

Թաշակառու։

Աշխատել է Շուլավերի բրդի նախնական վերամշակման ֆաբրիկայում որպես հնոցապան։

Զոհվել է 1991թ․ ապրիլի 27-ին, ժամը 23,20-ի սահմաններում, Նոյեմբերյան-Իջևան ճանապարհի 23-րդ կմ-ի հատվածում, որտեղով մեքենայով անցնելիս կրակ են բաց արել Ղազախի շրջանի Խերմլլու գյուղի կողմից։

Թաղված է Շուլավերի շրջանի Շահումյան գյուղի գերեզմանոցում։