Լեռնիկ Խաչատուրի Ալավերդյան

Ծնված՝ 1959թ․ հունվարի 19-ին Ադրբեջանում։

Ապրում էր կնոջ, երկու որդիների (երկրորդը՝ չորս ամսական) և մոր հետ Մարտունու շրջանի Սոս գյուղում։

Աշխատում էր գյուղի անասնապահական ֆերմայում որպես հյուսն։

Մասնակցել է Ամարասի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ մարտի 29-ին, գյուղի ֆերմայում պահակության ժամանակ, թշնամու գնդակից։

Թաղված է Սոս գյուղի գերեզմանոցում։