Արթուր Ռոբերտի Բաղդասարյան

Ծնված՝ 1959թ․ մայիսի 14-ին ստեփանակերտում։

Ապրում էր կնոջ հետ (սպասում էին առաջին երեխային) Ստեփանակերտում։

Մասնագիտությունը՝ ինժեներ։

Սովորում էր Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի հեռակա ուսուցման վեցերորդ կուրսում։

Մասնակցել է Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ փետրվարի 27-ին, ժամը 18-ի սահմաններում Փառուխ-Խրամորթ ճանապարհահատվածում, աշխատանքից տուն վերադառնալիս, թշնամու գնդակից։

Թաղված է Ստեփանակերտի գերեզմանոցում։