Ամիր Երվանդի Նասիբյան

Ծնված՝ 1950թ․ Մարտունու շրջանի Ննգի գյուղում։

Ապրում էր կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ Մարտունիում (մշտական բնակության տեղափոխվել էր Աշխաբադից մեկ տարի առաջ)։

Աշխատում էր որպես Մարտունու հակահրդեհային պաշտպանության մարտիկ։

Զոհվել է 1991թ․ հունվարի 28-ին, ժամը 20 անց 30 րոպեի սահմաններում, իր տանը, Խոջավենդի կողմից քաղաք ներխուժած թշնամու բազմաթիվ գնդակներից։

Թաղված է Ննգիի գերեզմանոցում։