Սլավիկ Անդրեասի Մարտիրոսյան

Ծնված՝ 1950թ․ հուլիսի 1-ին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում։

Ապրում էր կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ Ստեփանակերտում։

Մասնագիտությունը՝ վարորդ։

Աշխատում էր Ստեփանակերտի ԴՕՍԱԱՖ-ի ավտոդպրոցում որպես վարպետ-ուսուցանող։

Զոհվել է 1991թ․ հունվարի 12-ին ժամը 20-ի սահմաններում Շոշ-Ստեփանակերտ ճանապարհահատվածում, Զառինբաղի քարհանքի մոտ, թշնամու և սովետական բանակի զինվորների գնդակներից։

Թաղված է Չլդրանի գերեզմանոցում։